Tert.am-ը գրում է.

Թուրք սյունակագիր Լևենթ Գյուլթեկինը diken.com.tr կայքի այսօրվա իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շրջապատող անձանց և նրանց անձնական շահերին: Ըստ Գյուլթեկինի` հենց նրանց մեղքով է Թուրքիան հայտնվել քաղաքական ճգնաժամի մեջ:


Սյունակագիրը պնդում է, որ Էրդողանի շրջապատն ատում է նրան և փակ դռների հետևում մեկ անգամ չէ, որ հայտարարել են նախագահի այլևս վերահսկել չկարողանալու մասին:


Ստորև ներկայացնում ենք Գյուլթեկինի հոդվածը որոշակի կրճատումներով. 


«Փակ դռների հետևում, երկկողմ զրույցների ընթացքում Էրդողանին խենթ անվանողները հասարակության առաջ նրա գովքն են անում:


Էկրաններից Էրդողանին մինչև երկինք են բարձրացնում նրանք, որոնք նեղ բարեկամական շրջանակներում պնդում են, որ Էրդողանի ասածները, արածները և վարած քաղաքականությունը երկիրը փորձանքի մեջ են ներքաշում:

 

Խոսքը միայն գաղտնի զրույցների մասին չէ: Արտաքին աշխարհի հետ կապ ունեցող որոշակի շրջանակներում էլ ասում են «Աման, այս մարդուն մենք էլ չենք կարողանում վերահսկել», այդպիսով՝ ավելի են խորացնում Էրդողանի հանդեպ իրենց ատելությունն ու փորձում են ազատվել իրենց իսկ պատասխանատվությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել