Tert.am-ը գրում է.

Քրեական օրենսգրքում ընտրական գործընթացների ժամանակ կրկնակի քվեարկություններին վերաբերող սուտ մատնությունը քրեականացնելը զսպող հանգամանք է դիտորդների և քվեարկության մասին տեղեկություններ հաղորդողների համար․ Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, որ դա ընտրախախտումների բացահայտմանը դեմ քայլ է: 

«Ընտրական պրակտիկայում կրկնակի քվեարկությունները շատ են: Նույնիսկ Վանաձորի և Գյումրու քվեարկությունների ժամանակ էլ դրանց վերաբերյալ ահազանգեր եղան: Սա տեղեկատվության հաղորդում է․դիտորդը հաղորդում է տալիս կրկնակի քվեարկության մասին և ԶԼՄ-ները հրապարակում են, թե այսինչ տեղամասում այսինչ քաղաքացին բողոքել է, որ իր փոխարեն արդեն ստորագրված է: Նման տեղեկության տարածման համար քրեական պատասխանատվության ենթարկելը՝ 200 000-800 000 դրամ տուգանքով կամ մինչև երկու տարի ազատազրկումը, հետապնդում է տեղեկությունների ոչ ճշտված տարածմանը խանգարելուն,- ասաց նա՝ հիշեցնելով, որ զրպարտությանը կամ սուտ տեղեկատվությանը վերաբերող  օրենքները ապաքրեականացվել են,- այսինքն՝ օրենսդիրը իր իսկ ընդունած օրենքների տրամաբանությունից ելնելով՝ պետք է հրաժարվի նման օրենսդրական դրույթ մտցնելուց»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել