Image result for կարեն կարապետյանԼևոն Տեր-Պետրոսյանը մի շարք առաջարկներ է հնչեցրել նոր վարչապետ Կարեն Կարապետյանին՝ երկիրը ծայրաստիճան ծանր վիճակից դուրս բերելու ծրարգրերի իրականացման համար։
Առաջին նախագահի առաջարկների հիմնական առանցքն այն էր, որ մեր երկրի ամենամեծ չարիքը կոռուպցիան է, և այն պետք է վերացնել։ Նա ասում է բաներ, որոնց մասին գիտեն բոլորը և շատ լավ՝ սահմանանամերձ գոտում ապրող ծեր պապիկից մինչև մայարաքաղաքի դպրոցականներ։
Հիմա ես չեմ հասկանում՝ դեռ ինչքան պետք է այս կամ այն գործիչները ամեն օր «առաջարկներ» կամ ելույթներ ուղղեն նոր կառավարությանը՝ կրկնելով շատ պարզ ճշմարտություններ և գոնե այդ խնդիրների վերացման եղանականեր չառաջարկել։ Ախր, հարգելինե՛րս, մենք բոլորս գիտենք մեր երկրի հիվանդությունը, դիագնոզը վաղուց արդեն տրված է այս ժողովրդի կողմից։ Դա նույնն է, որ քաղցկեղով հիվանդ մարդուն անընդհատ տարբեր մարդիկ հիշեցնեն իր մահացու հիվանդության մասին, բայց եթե այդ հիվանդին բուժելու ցանկություն չկա, ո՞րն է իմաստը նման ելույթների։ Ես վստահ եմ՝ առաջին նախագահը լավ գիտի, որ այս կառավարությունը ոչինչ էլ չի փոխելու և հատկապես արմատախիլ չի անելու կոռուպցիան, որից սնվում և որի վրա գոյատևում են այդ նույն կառավարությունը և իշխանության մյուս թևերը։
Ուրեմն՝ ո՞րն է նման կոչերի իմաստը, հոգնել ենք ձեր կոչերից, գոնե լուռ կործանեք երկիրը՝ առանց շատախոսելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել