Ասիան Երկրի ամենամեծ և ամենախիտ բնակեցված մայրցամաքն է։

Image result

Թեպետ ասիական շատ ազգեր արդեն սկսել են ընդունել արևմուտքի բարոյական արժեքները և կյանքի նկատմամբ ավելի ազատամիտ հայացքներ ունեն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սեքսուալ կյանքին, այդուհանդերձ, շատ երկրներ դեռևս պահպանողական են։

Ասիայի պահպանողականությունը մի քանի գործոններով է պայմանավորված՝ մշակութային, պատմական և կրոնական հայացքներով։

Կամբոջան Ասիայի ամենաաղքատ երկրներից է։

Բնակչության գերակշիռ հատվածը աղքատության և չքավորության մեջ է ապրում։ Այս ծայրահեղ իրավիճակը հանգեցրել է սեքսուալ շահագործման, այդ թվում՝ կույս կանանց վաճառքին։

Կամբոջայի մարդու իրավունքների առաջատար կազմակերպություններից մեկի՝ Լիկադոյի վիճակագրական տվյալներով՝ յուրաքանչյուր տարի 13-18 տարեկան հազարավոր կույսեր վաճառվում են Կամբոջիայի մեծահարուստներին կամ արտասահմանցի զբոսաշրջիկներին։

Կամբոջայի կույսերի վաճառքի խնդիրը լուծելն այսօր շատ դժվար է։

Ամենասարսափելին այն է, որ գրեթե բոլոր դեպքերում անմեղ աղջիկները վաճառվում են սեփական ծնողների և հարազատների կողմից, իսկ վաճառքի կինը տատանվում է 800-ից 4000 եվրոյի սահմաններում։

Հարուստ տղամարդիկ բարձր գին են վճարում ավելի բարետես և գեղեցկադեմ աղջիկների համար։

Կույսերի վաճառքի խնդրի նման տարածումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սեքսուալ հարաբերությունը կույսերի հետ 50-ից բարձր տարիքի տղամարդկանց տալիս է մոգական ուժ ավելի երիտասարդ մնալու համար, ինչպես նաև հետագայում որոշ հիվանդություններց ձերբազատվելու երաշխիք։

Կամբոջայի կույս աղջիկների գնորդները հիմնականում մեծահարուստ քաղաքական գործիչներ կամ գործարարներն են՝ Թայլանդից, Չինաստանից, Սինգապուրից և ասիական այլ երկրներից։

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել