Tert.am-ը գրում է.

Զենքը հանձնած գրոհայիննեը և վիրավոր խաղաղ բնակիչներն սկսել են հեռանալ Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան շրջաններից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Գրոհայիններն առանց զենքի, ինչպես նաև վիրավորների, հիվանդների և ծերերի խումբը դուրս են եկել Հալեպի արևելյան թաղամասերից` սիրիական բանակի և ռուսական կողմի համատեղ ջանքերով բացված հատուկ միջանցքներով շարժվելով դեպի հյուսիսային արվարձաններ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հալեպում ստեղծվել են խաղաղ բնակիչների տարհանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել