Image result for мосулԸստ Իրաքի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի հրամանատար Տալիբ Շաղաթի՝ Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ունի 5000-6000 զինյալ:

Համաձայն մի շարք աղբյուրների հրապարակած տվյալների՝ Մոսուլի ազատագրության ռազմագործողությանը ներգրավված են իրաքյան բանակի, քրդական «փեշմերգա» և այլ զորամիավորումների, շիայական, ասորական, սուննիական տարաբնույթ խմբավորումների մինչև 60 հազար անդամներ. ասել է թե՝ հակառակորդ ուժերի հարաբերակցությունը 1/10-ի է:

Թերևս նաև բավական ուշագրավ հաշվարկներ են սպասվում նաև ռազմագործողության ավարտից հետո՝ կողմերի կորուստների հարաբերակցությունը համեմատելու առումով, ինչն էլ, մի շարք այլ գործոնների համադրմամբ, հնարավորություն կընձեռի՝ առավել ճշգրտորեն գնահատելու գործողության արդյունավետության մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել