Այս թեման հանրության շրջանում առայժմ դժավարամարս է, քանի որ քաղաքական ուժերը ներհայաստանյան տիրույթում հիմնականում առաջնորդվում են պահի քաղաքական թելադրանքով ու կուսակցությունների կազմ ընտրում ստեղից-ընդեղից նրանց, ովքեր այդ պահին հարմար են։ Մինչդեռ միջազգային պրակտիկայում Եվրոպայում, Ամերիկայում (նույնիսկ Սովետական Միության ժամանակաշրջանում) պարտիական դպրոցները երկրի քաղաքական համակարգի կայունության ու շրջանառության համար շատ կարևոր դեր էին կատարում։ Հայաստանը, լինելով ԽՍՀՄ-ի մեջ, հիմնականում առնչվել է Կոմունիստական կուսակցության հետ, քաղել դրա պտուղները՝ թե՛ լավ, թե՛ վատ։ Գործող քաղաքական ուժի ներկայացուցիչների մեջ էլ քիչ չեն այդպիսի դպրոց անցածները, և հիմա հանրապետականները միգուցե այս հանգամանքով են կաշկանդված, որովհետև կառավարման, մեղմ ասած, անարդյունավետությունը վանում է հանրությանը, շահագրգիռ անձանց, և միայն առաջին քննությունից հետո կպարզվի՝ կենսունակ է այն, թե ոչ։ Բայց լավ է, որ հասկացել են դրա անհրաժեշտությունը, որովհետև փորձը ցույց տվեց, որ գնալով պակասում է կուսակցության լծակները հանրային օրակարգ, իշխանություն ձևավորելու հարցում կիրառելը ու միայն վարչական, քրեական ու փողատեր սեգմենտը, որ գնալով դառնում է մարգինալ, այլևս բավարար չէ վերը նշված գործառույթները իրականացնելու համար։ Հետևաբար պետք է հենց կուսակցության ներսում ստեղծել ինտելեկտուալ հակակշիռ, որը այդ գործառույթները ոչ միայն կվերցնի իր ձեռքը, այլև աստիճանաբար դուրս կմղի կրիմինալին որոշումներ կայացնելու գործընթացից։ Էս պահին չեմ կարծում՝ դա կաշխատի, բայց որպես գործիք անհրաժեշտ է։

Ինչ մնում է մյուս կուսակցություններին, ապա հաշվի առնելով այնտեղ ներկայացված մարդկանց (գոնե պառլամենտական ուժերը), ոչինչ չի խանգարում նույն բանը անելուն։ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ինչու ոչ Ժառանգությունը, ԲՀԿ-ն լիովին ունակ են նման գործընթաց կազմակերպելու՝ հաշվի առնելով այդ կուսակցություններում ներկայացված ակադեմիական ու քաղաքական հարուստ փորձ ունեցող անձանց։ Եվ ֆինանսը էստեղ այդքան էլ մեծ դեր չի խաղում, որովհետև, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Բաբկեն Արարքցյանի, Րաֆֆի Հովհանսիյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռոստամյանի, Վարդան Օսկանյանի, Միքայել Մելքումյանի տրամաչափի մարդկանց համար հեչ դժվար չէ ծանր տեղից վեր կենալ ու սեփական կուսակիցներից բացի՝ բարձրագույն ճշմարտություն քարոզել ու նրանց ըննդիմախոսների ջանը կապելը, մեկ-երկու դասախոսություն կարդալ ամսվա մեջ ու քաղաքական բացատրություն տալ այն ամենին, ինչ կատարվում է։ Դա հնարավորություն կտա նաև հետևորդների բանակ ավելացնել, ընտրազանգված վերաձևակերպել ու վերջապես նաև կուսակցության ստատուս փոխել։ Թե չէ ձեռ առնելով ՀՀԿ-ին՝ դժվար գործը գլուխ գա, որովհետև վերջիններիս, մեղմ ասած, վիկտոր դալլաքյանին չի, թե իրենց մասին ինչ են խոսում ֆեյսբուքում կամ դրանից դուրս։ Можно подумать они это слышат впервые.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել