Tert.am-ը գրում է.

Խորհրդարանում շարունակվող քննարկումների արդյունքում քիչ առաջ կայացավ  ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ ընդդիմություն-իշխանություն համաձայնությունը:

«Ընդհանուր 5 քաղաքական ուժերի քննարկման արդյունքում մենք եկանք համաձայնության, որ պետք է տարանջատում կատարել դիտավորյալ կատարված սուտ մատնության և անզգուշաբար կատարված մատնության միջև: Ինձ թվում է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ եկան համաձայնության, որ այս ամիսների աշխատանքը անտեղի չանցնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Դավիթ Հարությունյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ առաջարկվող քրեական պատիժը մեղմացվել է. ըստ այդմ՝ կնախատեսվի 200-800 հազար դրամ տուգանք, կամ՝ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել