Tert.am-ը գրում է.
Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ավարտվեց ԱԺ խմբակցությունների ղեկավարիների մասնակցությամբ ԸՕ շուրջ քննարկումը: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ընտրակեղծիքի մասին «ակնհայտ սուտ մատնության» դիսպոզիցիայի ձևակերպման շուրջ համաձայնությունը չի կայացել:

Նշենք, որ չնայած ԱԺ բոլոր խմբակցություններն այսօր կողմ քվեարկեցին նոր ընտրական օրենսգրքին, սակայն հայտարարվեց, որ այդ «կողմը»  որոշ նախապայմաններով է, այսինքն՝ մինչև երկրորդ ընթերցումը պետք է վերացվեն բոլոր անհամաձայնությունները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ «համաձայնագրում հաստատվեց այն սկզբունքը, որը պնդում էր քաղաքացիական հասարակությունը. կգործի հավաստիության կանխավարկածը, այսինքն՝ եթե քաղաքացիները ներկայացանում են դիմումներ կրկնաքվեարկության մասին, ապա ընտրական հանձնաժողովները, պետությունը կա՛մ պետք է հերքի, կա՛մ պետք է դա ընդունի որպես հավաստի տեղեկություն։

Ըստ նրա՝ քանի որ մտավախություն կա իշխանության կողմից, որ այդ դեպքում կարող է դիմումների տեղատարափ լինել և հնարավոր չի լինի դրանք ստուգել և հերքել, «նրանք առաջարկել են որպես հակակշիռ նախատեսել քրեական պատասխանատվություն սուտ մատնության համար, որին մենք դեմ չենք, մեր համաձայնագրում դա կա»:

«Հիմա մտցնելով քրեական օրենսգրքի մեջ սուտ մատնության հոդվածը, փաստորեն չի տրվում այն դիսպոզիցիան այդ հանցանքի, որը որ տրամաբանական կլիներ: Այսինքն, եթե մարդը մոլորության մեջ է եղել, փաստորեն դա չի կարող հիմք ծառայել սուտ մատնության համար, ամբողջ խնդիրը սրա շուրջ է և մենք առաջարկում ենք մտցնել ակնհայտ սուտ մատնություն արտահայտությունը, ինչը կնշանակի, որ մարդն իմացել է, որ ինքը սուտ է ասում դիտավորությամբ է սուտ ասում և դրա համար պետք է քրեական պատասխանատվություն լինի»,–ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել