Image result for ալիևԱհաբեկիչը խոսում է փոխզիջումների մասին.

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ահաբեկիչները կարող են գումար ծախսել, հարցազրույց կազմակերպել ու եթերով խոսել ինչ-որ հարցերի խաղաղ լուծման մասին:

Իլհամ Ալիևը այս աշխարհի ամենաստոր ահաբեկիչներից մեկն է, քանի որ մնացած ահաբեկիչները իրենց կողմից կատարված գործողություններից երբեք չեն հրաժարվում, իսկ սա միշտ պատասխանատվությունը իր վրայից գցում է:

Անկախ սեփական երկրում տնտեսական վատ վիճակից՝ Իլհամը գումար է ծախսել, որպեսզի նորից երևա ռուսական հեռուստատեսության էկրաններին: Երևալուց բացի՝ սա հայտարարել է, որ «խելամիտ փոխզիջում հնարավոր է Արցախի հարցում»: Հիմա երևի աշխարհի բոլոր գիտնականները փորձում են պարզել Ալիևի խելքի չափը, որպեսզի հասկանան, թե ինչ փոխզիջման մասին է սա խոսում:

Մարդը (կներեք արտահայտությանս համար), ով ամեն օր Արցախի դիրքերում կրակոցներ է կազմակերպում, ով թքած ունի իր զինվորների կյանքի վրա, խոսում է Արցախում ներդրումներ անելու մասին, խոսում է Արցախը՝ որպես անկախ հանրապետություն ստեղծելու մասին, երկու ժողովուրդների միջև համերաշխության մասին: Ալիևի հրամանով Արցախ եկած ցանկացած ոք դիվերսանտ է՝ լինի նա զենքով, թե թուղթ ու գրիչով:

Տո, դե գնա քո Բաքուն գրկի ու վեր ընգի էլի, էնա համ էլ տաք չայի սեզոննա, ի՞նչ ես քիթդ խոթում ամեն տեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել