Tert.am-ը գրում է.

Հայաստանում արտադրվող դեղորայքը հանրային պահանջի միայն 4 տոկոսն է բավարարում: ԱԺ ամբիոնից ԵԱՏՄ-ում միասնական դեղորայքի շուկա ստեղծելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ նշելով, որ ՀՀ-ում արտադրվող դեղերը կեղծ չեն:

«Կեղծ դեղերն արտադրվում են Հայաստանի շուկայից դուրս, կեղծ դեղերն արտադրվում են  ՀՀ-ից դուրս: ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում, կրկնում եմ, դրանք լինում են շրջանառության մեջ: Որպեսզի դրանց դեմ պայքարենք, պետք է պայքարեն այն երկրները, որտեղից ներմուծվում են, հենց իրենք պետք է ջանքեր գործադրեն՝ կեղծ դեղերի դեմ արտադրության համար: Պետությունը վերահսկում է օրինական արտադրությունը: Իսկ դաշտը, որ կեղծ դեղեր է բերում, անվերահսկելի է մեր կողմից հասկանալի պատճառներով»,- նշեց Սերգեյ Խաչատրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել