Tert.am-ը գրում է.

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը դժգոհ են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի, մասնավորապես, այն դրույթից, որ անզգույշ կերպով ուրիշի փոխարեն քվեարկածները ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, բայց կողմ քվեարկեցին ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախաձեռնությանը:

Ընդդիմության և իշխանության միջև ձեռ քերված համաձայնությունը՝ ընտրողների ցուցակները հրապարակելու, ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ուրիշի փոխարեն քվեարկությունները քրեականացնելու վերաբերյալ ԱԺ կողմից ընդունվեց 109 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ այդ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերի միջև ձեռքբերված համաձայնությունն, ըստ էության, չի գործում, որովհետև կառավարության ներկայացուցիչը միտումնավոր չի ավելացնում «սուտ» բառը:


«Մենք կարևորում ենք այս համաձայնությունը, բայց միտում ենք տեսնում տապալելու այն, որովհետև կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում սուտ բառն ավելացնել: Մեր քննարկումներն այս պահին, կարծես, որևէ հանգուցալուծման չեկան: Չքվեարկելը կնշանակի չեղարկել ընտրացուցակների հրապարակումը, որը տարիներ շարունակ ընդդիմության պահանջն էր, ուրիշի փոխարեն քվեարկությունները քրեականացնելը, տեսախցիկներ տեղադրելը, ուստի ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ քվեարկում է կողմ, բայց մենք տեսնում ենք միտում: Եթե մինչև երկրորդ ընթերցմամբ քվեարկելը համաձայնությամբ չգանք, քվեարկությանը մենք չենք քվեարկի»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել