Գարեջրի փրփուրը

Ամբողջ աշխարհում գարեջրի փրփուրի բարձրությունը խոսում է դրա որակի մասին: Փրփուրն առաջանում է ածխածնի երկօքսիդի շնորհիվ: Դրա բացակայությունը նշան է նրա, որ ըմպելիքը վաղուց արդեն ժամկետի մեջ չէ և կորցրել է համը: Գարեջրի սիրահարների համար անկրկնելի է «բրյուսելյան ժանյակը»՝ իդեալական փրփուր, որը չի իջնում և բաժակի միջի ըմպելիքը վերջանալուց հետո գեղեցիկ ժանյակ է «գծում» դրա պատերին:

 

Գարեջուր և մարիխուանա

Գարեջուրն ու մարիխուանան «հեռու բարեկամներ են» և ոչ բոլորը գիտեն սրա մասին: Գայլուկը, որը մտնում է գարեջրի բաղադրության մեջ, պատկանում է կանեփազգիների ընտանիքին, որի մեջ էլ, ինչպես հայտնի է, մտնում է մարիխուանան: Սակայն, չնայած նույն ծագմանը, այս բույսերը տարբերվում են մի շարք գենետիկական հատկանիշներով:

 

Աշխարհում ամենահին գարեջուրը

Չնայած այն հանգամանքին, որ գարեջրի մասին հիշատակվում է պատմական շատ աշխատությունների մեջ, մինչ այժմ չկան հստակ տվյալներ հին գարեջրի բաղադրության և պատրաստման մասին: Սակայն 2011 թ. Ֆինլանդիայում գտնվեցին մի նավի մնացորդներ, որի բանտախցում հայտնաբերվեց հնագույն գարեջրի շիշ, որը լի էր խմելու համար պիտանի ըմպելիքով: Դրանից գալիս էր այրված խցանի համը և մի քիչ թթվություն էր զգացվում, որն էլ առաջացել էր խմորման հետևանքով: Սակայն, ինչպես նշում են այն փորձարկողները, գարեջրի համը հրաշալի էր: Այժմ նախատեսվում է արտադրել նոր գարեջրեր՝ հին բաղադրատոմսով:

 

Գարեջուրը և Մայքլ Ջեքսոնը

Ո՛չ, մենք չենք պատրաստվում հեքիաթներ պատմել փոփ-երաժշտության արքայի մասին: Խոսքը գնում է բրիտանացի գիտնական Մայքլ Ջեքսոնի մասին (1942-2007), ով ուսումնասիրել է գարեջուրը և դրա նոր բաղադրատոմսեր հորինել: Հենց նա է «փրկել» գարեջրի համբավը, քանի որ 1970-ականներին այն համարվում էր ցածր դասի համար նախատեսված անիմաստ խմիչք: Ջեքսոնն ապացուցեց, որ գարեջուրը համարվում է մշակութային մեծ բաղադրիչ:

 

Բուրգերն ու գարեջուրը

Նեղոսի ջրերում այնքան բակտերիա կար, որ եգիպտացիների համար լավագույն այլընտրանքային տարբերակը համարվում էր գարեջուրը: Հենց դրանով էլ նրանք հագեցնում էին իրենց ծարավը: Սա հատկապես շատ օգտակար է եղել Գիզայի բուրգերի կառուցման ժամանակ: Աշխատավորներին գարեջուր էին տալիս, իսկ նրանք, մի փոքր ազդեցության տակ անցնելով, աշխատում էին ավելի արդյունավետ և չէին բողոքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել