Անկախ մասնագիտությունից՝ յուրաքանչյուր մարդ պետք է ինչ-որ չափով տեղյակ լինի հոգեբանության հիմունքներից, քանի որ դրանք շատ հաճախ կարող են օգնել Ձեզ դուրս գալ բարդ իրադրություններից։ Սակայն իրականության մեջ, հաշվի առնելով կյանքի արագությունը, չափազանց բարդ է ժամանակ գտնել զանազան, ոչ մասնագիտական գրքեր կարդալու համար։

BlogNews –ը որոշել է լուծել այս խնդիրը. մենք մեր սեփական հետազոտությունն ենք անցկացրել և մշակել ենք ամենակարևոր 10 հոգեբանական հնարքների ցանկը, որոնք պետք է իմանա ցանկացած մարդ։

1.Երբ մի խումբ մարդիկ սկսում են ծիծաղել, ապա խմբից ամեն մեկը բնազդաբար նայում է այն մարդուն, ում առավել մոտ է համարում իրեն կամ ում հետ ցանկանում է մտերմանալ։

2. Ծամոն ծամեք կամ որևէ բան կերեք Ձեզ համար տհաճ կամ նյարդային աշխատանք կատարելիս։ Այդ կերպով դուք կստիպեք Ձեր ուղեղին մտածել, որ ոչ մի վտանգավոր բան չկա, քանի որ դուք կարողանում եք սնվել։

3. Եթե որևէ մեկը զայրանում և բղավում է Ձեզ վրա, հանգիստ մնացեք և մի՛ տաքացեք։ Ձեր այս պահվածքը ավելի կզայրացնի դիմացինին, սակայն կարճ ժամանակ անց նա իրենց մեղավոր կզգա Ձեր հանդեպ։

4. Եթե դուք որևէ մեկին հարց եք տվել և ստացել եք մասնակի, չբավարարող պատասխան, ապա նայեք նրա աչքերի մեջ և լուռ մնացեք։ Դիմացինը կկարծի, որ նրա սկզբնական պատասխանը բավականաչափ լավը չէր և կշարունակի խոսել։

5. Էմոցիոնալ արտահայտումները իրական էմոցիաներ առաջացնելու հնարավոր ձևերից մեկն են։ Եթե ցանկանում եք ուրախ լինել, ապա հնարավորին շատ ժպտացեք։

6. Երբեք մի ասեք կամ գրեք «Ես կարծում եմ» կամ «Ես հավատում եմ, որ» արտահայտությունները։ Ձեր գրած տեքստն արդեն իսկ դա ասում է, իսկ հավելյալ նշելը կաող է նշանակել, որ դուք բավականաչափ ինքնավստահ չեք։



7. Հարցազրույցի գնալուց առաջ պատկերացրեք, որ այնտեղ Ձեզ սպասող մարդը Ձեր վաղեմի ընկերն է։ Հիշեք, որ դուք եք պատասխանատու Ձեր ինքնազգացողության համար։

8. Եթե դուք ուրախանաք որևէ մարդու տեսնելիս, ապա հաջորդ անգամ հանդիպելու ժամանակ նրանք նույնքան ուրախ կլինեն (շները մշտապես օգտագործում են այս հնարքը)։

9. Մեծ է հավանականությունը, որ մարդիկ կհամաձայնվեն փոքրիկ լավություն անել՝ մեկ կամ երկու մեծ լավության խնդրանք մերժելուց հետո։ Սա կարելի է նպատակային օգտագործել։

10. Մարդկանց մեծամասնությունը չի կարողանում տարբերել հանճարեղությունը ինքնավստահությունից։ Եթե դուք բավականաչափ ինքնավստահ լինեք, ապա մարդիկ կսկսեն պտտվել Ձեր շուրջը՝ կարծելով, որ դուք իսկական հանճար եք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել