Tert.am-ը գրում է.

Հայկական կողմը ԼՂ հարցում պատրաստ է ցանկացած սցենարի. Tert.am-ի հետ զրույցում այս մասին  ասաց ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում: 

Կորյուն Նահապետյանը նկատեց, թե ընդհանուր պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ քայլերը ձեռնարկելիս հաշվի են առնվում տարբեր սցենարներ, կանխատեսումներ, գնահատումներ:

«Չեմ կարող անտեսել Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի արձագանքները, բայց դրանք չէ, որ պետք է մեզ մղեն որոշակի գործողությունների, բավականին լուրջ ուսումնասիրություններ են կատարվում»,-ասաց նա:

Կորյուն Նահապետյանն ընդգծեց, թե բնականաբար, դասեր քաղել են ապրիլյան պատերազմից բոլոր ուղղություններով:

«Եվ այստեղ ես չէի ցանկանա միայն ռազմական բաղադրիչը կարևորել, նաև դիվանագիտական. խորհրդարանական և մնացած բոլոր ուղղություններով նպատակային ծրագրերի իրականացումը: Պետական կառավարման համակարգում յուրաքանչյուր օղակ իրականացնում է իր պարտականությունները՝ իմանալով, թե ինչ պատասխանատվություն ունի մեր ժողովրդի առաջ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել