Երևան-Սևան ճանապարահին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած վթարից մահացած 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի էր: Նա սովորում էր համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում:

Ավտովթարից տուժած նրա եղբայրը՝ Հրանտ Գասարյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող է: Նա Հրազդան ԲԿ-ից  տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, նա ունի գանգուղեղային վնասվածք, նրա վիճակը կայուն է:

Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ:

«Մերսեդես-Սպրինտեր»-ի 7 ուղևորներն են՝ Լուսինե Սամվելի Հակոբյանը (ծնված 1998թ., ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող), Սոնա Աբելի Ավետիսյանը (ծնված 1998թ., ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող), Շահանե Վրույրի Սմբատյանը (ծնված 1995թ., ԵՊՀ պատմական ֆակուլտետի ուսանող), Հրանտ Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1996թ., ), Մետաքսյա Համլետի Մաթևոսյանը (ծնված 1996թ., ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող), Կարեն Նորիկի Միքայելյանը (ծնված 1995թ., Ճարտարագիտական համալսարանի ուսանող), Օկսան Նորիկի Միքայելյանը (ծնված 1996թ., Մանկավարժական համալսարանի ուսանող)։

Երկու մեքենայի վարորդներն են Գագիկ Ստեփանյանը և Շավարշ Գևորգյանը:

Հռիփսիմե Գասպարյանի լուսանկարները՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել