Tert.am-ը գրում է.

Հայաստանում բացվեց թվով երկրորդ եվրաակումբը, որի նպատակը, մասնավորապես, հայ երիտասարդներին ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, ՀՀ-ում Եվրամիության կողմից երիտասարդներին տրվող հնարավորությունների մասին իրազեկելն է: Այս մասին այսօր Եվրաակումբի բացման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Ըստ նրա՝ եվրաակումբի ստեղծման գաղափարը, որը մեկնարկել է դեռևս 25 տարի առաջ Պորտուգալիայում, ժամանակի ընթացքում իր տարածումը գտել է նաև ԵՄ անդամ պետություններից դուրս: «Ես ուրախ եմ, որ Հայաստանում երիտասարդությունը ևս հետաքրքրված է այս գաղափարով: Այն փաստը, որ Հայաստանում ևս մեկնարկում է եվրաակումբը, խորհրդանշական է: Դա վկայում է այն մասին, որ երիտասարդ հայերի եվրոպական ինքնությունը շատ ամուր է, ինչը նշանակում է, որ երիտասարդությունը մեծապես հետաքրքրված է՝ շարունակելու իր կապերը ԵՄ հետ»,- մասնավորեցրեց Պյոտր Սվիտալսկին:

ՀՀ-ում ԵՄ դեսպանն ասաց, որ Եվրաակումբի գաղափարը պարզ է՝ հնարավորություն տալ երիտասարդներին հասանելիություն ունենալ ԵՄ տեղեկատվությանը, զրույցներ ունենալ ԵՄ արժեքների վերաբերյալ:

Նա շեշտեց, որ Եվրաակումբները լրացուցիչ հնարավորություն են, մասնավորապես, մարզերի երիտասարդների համար: Դա է պատճառը, որ նմանատիպ առաջին ակումբը բացվել է Գորիսում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել