Tert.am-ը գրում է.

ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անտրամաբանական, ոչ տեղին, ոչ իրատեսական ու ոչ ողջամիտ է համարում Ադրբեջանի նախագահի վերջին  հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ինքնավար հանրապետություն` որպես կարգավորման հարցում փոխզիջում:

«Վկան Նախիջևանն է, որը 70 տարի ունեցել է ինքնավարություն ու որտեղ Բաքուն սպիտակ ցեղասպանություն է իրականացրել: Եվ վկան հենց նախկին ԼՂԻՄ-ն է, որտեղ իրականացվել են ճնշումներ, էթնիկ հայության դեմոգրաֆիկ փոփոխությունների,  սրբագրումների փորձեր և,  ի վերջո, Հյուսիսային Արցախի հայաթափում ու ԼՂ դեմ լայնածավալ պատերազմ»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով. «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ համապարփակ կարգավորման. ի՞նչ է նշանակում ինքնավարություն` մենք ինքնավարության կարգավիճակ ունեինք 70 տարի: Նախիջևանն էլ 70 տարի … ի՞նչ է եղել վերջում: Սպիտակ ցեղասպանություն է իրականացվել այնտեղ, ողջ հայությանը քշել են այնտեղից »:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը «Россия сегодня»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ինքնավար հանրապետություն` որպես կարգավորման հարցում փոխզիջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել