Tert.am-ը գրում է.

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր քննարկման ընթացքում ողջունեց իշխանության և ընդդիմության միջև ԸՕ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և նշեց, թե ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումն առանցքային հարց էր: Մինչդեռ այդքանով հանդերձ նա վստահ չէ, որ այս օրենսգրքով կանխվել է ընտրակեղծարարության հայտնի զինանոցի կիրառումը:

«Երբ քարոզարշավի ժամանակ հանդիպում ես անցկացնում որոշակի թաղամասերի բնակիչների հետ, բնակիչները դուրս չեն գալիս հանդիպման՝ հիմնավորելով, որ որևէ մականունավոր թաղային հեղինակություն թույլ չի տալիս: Կարծում եմ՝ ԸՕ այս մեխանիզմն այս խնդրի դեմ պայքարում չի օգնել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել