Tert.am-ը գրում է.

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց ԼՂ կատարած իր այցի տպավորությունները, այնտեղ իրականացվող գործընթացները: Նա գտնում է, որ Արցախում իրականացվող գործընթացները պետք է հնարավորինս լայն լուսաբանվեն: Բանախոսն ընդգծեց, որ վերջին տարիներին Արցախում տնտեսական աճը երկնիշ է եղել:

Նա բացառեց ԼՂ-ում զիջման վերաբերյալ տրամադրությունները և հավաստիացրեց, որ ոչ ոք՝ սկսած մանուկից վերջացրած ղեկավարությամբ, նման տրամադրություն չունի և չի ունենալու.  «Նման բան չի էլ կարելի կարծել՝ հաշվի առնելով այն աշխատանքները, որոնք կատարվում են այնտեղ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել