Image result for ՊԵԿ նոր ղեկավարԿօգտվի՞ ՊԵԿ ղեկավարը պատմական շանսից

Երկրի տնտեսությունը «ծանր վիճակի» հասավ, նոր ՊԵԿ-ում սկսեցին գիտակցել, որ «հարկ վճարողներին պետք է վերաբերվել որպես երկրի համար տնտեսական բարիք ստեղծողների»:

Բա դրեցին տարիներ ի վեր գործարարներին քամեցին, հետո ասում են՝ հավելյալ արժեք չի ստեղծվում։ Որտեղի՞ց ստեղծվի, որ մարդիկ տարիներ ի վեր աշխատածը այսքան ժամանակ տվել են հարկայինին, բայց ոչ թե պետական գանձարանը լցնելու, այլ հարկային իշխանիկներին «մուծվելու» համար:

Եթե ՊԵԿ-ը ցանկանում է հաջողություն ունենալ ոչ թե անձնական հարստության, այլ պետական եկամուտների արդարացի հավաքագրման հարցում, ապա առաջին հերթին պետք է պայքար սկսի հովանավորության դեմ, առանց որի դժվար է խոսել ազատ մրցակցային պայմանների մասին:

ՊԵԿ նոր ղեկավարը «չկեղտոտված» մարդ է, շանս ունի համակարգը գոնե մի քիչ ուղղելու. կօգտվի՞ պատմական շանսից, պատասխանը կունենանք ամիսներ հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել