Իսլամական պետությունը տեսանյութ է տարածել Իրաքի Մոսուլ քաղաքից, թե իբր ամեն ինչ նորմալ է, փողոցները լեփ-լեցուն են, սրճարաններում շատ մարդիկ կան, կյանքն ընթանում է իր սովորական հունով և այլն:
Նման տեսանյութերի տարածումն արդեն խոսում է այն մասին, որ ամեն ինչ այդքան էլ նորմալ չէ ԻՊ-ի կողմից երկու տարուց ավել վերահսկվող Մոսուլում:
Պետք է նաև նշել, որ ԻՊ-ը Մոսուլի պաշտպանությանը լավ է պատրաստվել՝ մինչև այս պահը իսլամականների զանգվածային արտահոսք քաղաքից չի նկատվել, կառուցվել են մի քանի պաշտպանական գծեր, առկա է ռազմական զգալի ներուժ, լայնորեն կիրառվում է մահապարտ ահաբեկիչների մարտավարությունը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել