Լուկաշենկոյին Հայաստան ժամանելիս դիմավորեց նրա ընկեր Գագիկ Ծառուկյանը։ Գագիկ Ծառուկյանը քաղաքական որևէ պաշտոն չի զբաղեցնում, բայց նա դիմավորում է տարածաշրջանային ռազմաքաղաքական գագաթնաժողովին մասնակցելու եկած նախագահին։ Այն, որ սա դուրս է պետական, դիվանագիտական արարողակարգային ցանկացած կանոնից, ոչ միայն ակնհայտ է, այլ նաև ծիծաղելի։ Սա հետխորհրդային երկրներում տիրող քաղաքական՝ պլինտուսից ցածր մշակույթի վառ վկայությունն է։
Բայց սրանից զատ, ասում են, թե Լուկաշենկոն, ով եկել էր աշխարհի ամենաանիմաստ կառույց ՀԱՊԿ-ի շրջանակներում իբրև թե անդամ երկների հավաքական անվտանգության սպառնալիքները քննարկելու, ի տարբերություն մեր իշխանությունների, այնքան ազնվություն է ունեցել, որ ասել է, թե իրեն մանր հարցերով Հայաստան են բերել և որ ՀԱՊԿ-ն աշխարհում ոչ ոք ճանաչել չի ուզում։ Այս մարդը լավ գիտի՝ ինչ է ՀԱՊԿ ու ինչ «դեր» ունի այն անդամ երկրների անվտանգության մեջ, և եկել էր պարզապես իր ընկեր Գագիկ Ծառուկյանի հետ զվարճանալու, և պարզվում է՝ հենց նույն օրն էլ գնացել է Հայաստանից։
Ահա այսպիսի լուրջ գործընկերների հետ ենք աշխատում ու ամրացնում մեր անվտանգությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել