Ժողովրդավարական համակարգն ավելի դիմացկուն է հեղափոխությունների նկատմամբ, քան ավտորիտար կամ ամբողջատիրական համակարգերը։ Այս պարզ իրողությունն անգամ արձանագրել է կոմունիստ հեղափոխական Չե Գևարան, երբ Կուբայի հեղափոխությունից հետո բառացիորեն ասաց․ «Անհնար է հեղափոխություն անել մի երկրում, որտեղ իշխանությունն ընտրված է ժողովրդավարական ճանապարհով»։ Հայկական կոնյուկտուրայով ասած՝ լեգիտիմ իշխանություններին անհնար է հեղափոխությամբ հեռացնել։
Հիմա էս ուշ գիշերով ասածս ի՞նչ ա․ եթե ուզում եք հեղափոխություններից կամ դրանց ձախողված փորձերից զերծ մնալ, սկսեք ժողովրդավարացման մասին մտածել, ոչ թե արտագաղթը արագացրեք, որ «կրիտիկական զանգվածը չմնա ու հեղափոխություն անի»։
Հ.Գ. Բառաբան նվագելուց հիանալով ու Լիսկային հանելով՝ ժողովրդավարացմանը չեք նպաստում, այլ ընդամենը ԿՏԻ որակն եք բարձրացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել