Image result for aliyevԱյսօր Բաքվի բռնապետը հերթական հոխորտալից հայտարարություններով է հանդես եկել, որոնցից ամենաուշագրավը, թերևս, այն սենսացիոն բացահայտումն էր, համաձայն որի՝ «ադրբեջանական բանակը համաշխարհային մասշտաբով ուժեղագույններից մեկն է»: Հենց ադրբեջաներենի բառը գործածելով՝ այստեղ են ասել՝ «ա՜յ, յուրդդ չբլի՛, գոնե տարածաշրջանով սահմանափակվեիր», թե չէ՝ աշխարհ, բան:

Ընդ որում՝ պատկերավոր այս արտահայտության մեջ տվյալ դեպքում առկա է նաև Ադրբեջանի համար իրական վտանգի իմաստ, քանի որ հենց այսօր հայկական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվական արտահոսքի հետևանքով պարզ է դարձել, որ Հայաստանը ստանալու է ռուսական արտադրության նոր զինատեսակներ, որոնք արդեն իսկ առկա «Իսկանդերների» հետ միասին շատ հանգիստ կարող են փլուզել ոչ միայն անձամբ Բաքվի բռնապետի «յուրդը», այլև դեռ «յուվեն»* էլ հետը:

*հյ. բրբռ. յուրդ ու յուվա - բռց.՝ «վրան և բույն»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել