Tert.am-ը գրում է.

«Ազգ» օրաթերթի խմբագիր, Հայաստանի արմենական-ռամկավար կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը ներքաղաքական դաշտում դրական տեղաշարժեր նկատում է, բայց մտավախություն ունի, հանկարծ պաշտոնանակ եղած գործիչները, ովքեր մեծ ռեսուսր ունեն՝ չխոչընդոտեն սկսված գործընթացը:

«Նկատելի  են տարբեր մակարդակներում ու ասպարեզներում դրական տեղաշարժը և փոփոխության շունչը զգալի է ամբողջ քաղաքական և տնտեսական դաշտում, բայց անձնական մտավախություն կա, որ որևէ մի կառավարություն և վարչապետ հայաստանյան ներկա դրությամբ չի կարող այս փոփոխությունների ալիքը տանել հանգեցնել արդյունավետ կացության, եթե մինչև վերջ նրան թիկունք չկանգնի գլխավոր իշխանավորը՝ հանրապետության նախագահը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:  

Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարությունից ազատվեցին այնպիսի դեմքեր, որոնք թվում էին անձեռնմխելի, դա ենթադրո՞ւմ է, որ այդ թիկունքը կա, Հակոբ Ավետիքյանը պատասխանեց, թե իհարկե, քանի այս պահին առանց նախագահի կարգադրության և այդ թիկունքի հնարավոր չէր լինի նման տեղաշարժ, հեռացումներ:

«Չմոռանանք, այդ մարդիկ այնքան երկար ժամանակ են իշխել, որ նրանք ունեն տարբեր ռեսուրսներ, որոնք կարող են դեմ գործել այդ բոլորին, և այստեղ է, որ ՀՀ նախագահը պետք է իսկապես երաշխավորի, եթե անվտանգություն չասեմ, ապա գոնե ապահովությունն այդ քայլերի հետագա դրսևորման»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել