Աշոտ Գրիգորյանի տղամարդկությունը չներեց

Հաճախ լինում են իրավիճակներ, երբ այս կամ այն անձը լրագրողների հետ զրույցից հետո հերքում է լրատվականում իր անվան տակ տեղ գտած կարծիքը, պահանջում ջնջել այն և զրպարտում մամուլի աշխատակիցներին: Այդ պատճառով լրագրողները ավելի հաճախ օգտագործում են ձայնագրիչներ, որպեսզի խուսափեն անախորժ իրավիճակից և հարկ եղած դեպքում ապացուցեն զրուցակցի զրպարտության՝ սուտ և անհիմն լինելը:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը կայքերից մեկի հետ հարցազրույցում անդրադարձել էր Հայաստանի ներքաղաքական կյանքին և Գագիկ Ծառուկյանին: Զրույցի ընթացքում Գրիգորյանը վիրավորել էր Ծառուկյանին, ապա մեկ այլ լրատվականի հետ զրույցում հայտնել, թե իբր Գագիկ Ծառուկյանին վերաբերվող հատվածն ամբողջությամբ կոնտեքստից դուրս է ներկայացվել:

Ավելի ուշ այդ կայքը հրապարակեց Աշոտ Գրիգորյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը, որը և հաստատեց Ծառուկյանի վերաբերյալ հնչած վիրավորանքների իսկությունը:

Գրիգորյանը ոչ միայն փորձեց հերքել իր հնչեցրած կարծիքը, այլ նաև բարդեց լրատվական ծառայության վրա: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Գրիգորյանը շարքային սուտասան է, ով թաքնվում էլրատվամիջոցի հետևում ու վերջում էլ մեղքը բարդում լրատվամիջոցների վրա:
Ցանկացած տղամարդ և, առհասարակ, ցանկացած բանական էակ պարտավոր է տեր կանգնել իր խոսքերին, հակառակ դեպքում նման մարդուն ընկալում են որպես անլուրջ, անինքնասեր և անպատասխանատու կերպար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել