Tert.am-ը գրում է.

«Հրանտ Դինք» հիմնադրամի և Համազգային հայ կրթական և մշակութային միության համատեղ ջանքերով Ստամբուլում կազմակերպված «Հայկական ինքնության քննական մոտեցումները 21-րդ դարում. խոցելիություն, առաձգականություն, փոխակերպություն» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ, երիտասարդ հայ ուսումնասիրող Հրակ Փափազյանը ներկայացրեց իր «Հայերը Թուրքիայում և այլ հայերը» վերնագրով դոկտորական աշխատությունը, որի շուրջ աշխատելու ընթացքում Հ.Փափազյանը երկար ժամանակ անցկացրել է Թուրքիայում` շփվելով տեղի հայերի տարբեր խմբերի հետ:


«Ակօս» թերթը հատուկ անդրադարձ է կատարել Հրակ Փափազյանի աշխատությանն ու հետաքրքրական մանրամասներ հրատարակել թեմայի վերաբերյալ: 

Ստորև ներկայացնում ենք «Ակօսում» տեղ գտած հարցազրույցի հայերեն թարգմանությունը: Հարցազրույցը վարել է Վարդուհի Բալյանը:

- Կպատմե՞ք Ձեր կյանքի պատմությունն ու այն, թե ինչպես սկսեցիք աշխատել Թուրքիայի հայերի թեմայով:

- Ծնվել եմ 1991թ.-ին Բեյրութում: Սովորել եմ հայկական վարժարանում: Լիբանանի ամերիկյան համալսարանի հաղորդակցության ֆակուլտետն ավարտելուց հետո Օքսֆորդի համալսարանում սոցիալական անտրոպոլոգիայի թեմայով թեզս պաշտպանեցի: Կարելի է ասել, որ դեպի անտրոպոլոգիա անցումիս հիմնական պատճառը հայ լինելս էր:

Մինչև համալսարան ընդունվելս փակ հայկական միջավայրում էի գտնվում, օտարազգի ոչ մի ընկեր չունեի: Համալսարանում սկսեցի ինքս ինձ հարցեր տալ ինքնությանս մասին: Մեծանալով գետտոյի վերածված մի շրջապատում, ես սովորել էի, որ ես հայ եմ և իմ հայրենիքը Հայաստանն է:

Շուրջս գտնվող մյուս մարդկանց ինքնություններն իմինից տարբեր էին, հեռու էին իմ հայկական ինքնությունից: Սկսեցին ի հայտ գալ իմ հայկական ինքնության հետ կապված մի շարք հարցեր:

Քանի որ ես ամեն ինչը քննող մարդ եմ, չկարողացա շարունակել կյանքս մինչ այդ ինձ մատուցված ամեն բանն այդպես ուղղակի ընդունելով:  

Սկսեցի հարցեր տալ այն ուղղությամբ, թե «Ինչո՞ւ է իմ հայրենիքը Հայաստանը կամ Արևմտյան Հայաստանը», «Ինչո՞ւ ծննդավայրս հայրենիքս չէ», «Այս ամենը բնակա՞ն է, թե ոչ»…

Մյուս կողմից էլ Լիբանանում ստացածս կրթությունն ավելի շատ տեխնիկական էր և տեսական մասը թույլ էր մնացել:

Ահա այս երկու պատճառներով սկսեցի զբաղվել անտրոպոլոգիայով: Մտածեցի, որ այդպես կգտնեմ ազգային ինքնությանս հետ կապված հարցերի պատասխանները: Եվ չսխալվեցի: Ստամբուլի հայերի հետ առաջին կապերս էլ այդ ժամանակ հաստատեցի:

Türkiyedeki üç farklı Ermeni kimliği

Որոշեցի թեզս գրել Ստամբուլի հայկական համայնքի, այլ կերպ ասած` Թուրքիայի քրիստոնյա հայ համայնքի շուրջ: Թուրքիայի հայ համայնքը դրսից շատ հետաքրքրական է: Խոսքը գնում է 2013-2014թթ.-ի մասին: Դրանից 6 տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը, հետո Սևակ Բալըքչըն, Մարիստա Քյուչյուքը…  Մյուս կողմից համայնքի մեջ ինչ-որ շարժ սկսվեց: Սկսեցի նույն համալսարանում դոկտորական աշխատանք գրել և այս անգամ ավելի լայն մի թեմայի` Թուրքիայի բոլոր հայերի թեմայի շուրջ աշխատելու համար եկա Թուրքիա:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել