Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նստաշրջանում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Նա նշեց, որ հանդիպման առաջարկով հանդես է եկել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը:


«Ագրամունտն առաջարկեց, նախաձեռնեց, որ հաջորդ նստաշրջանում տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներ, որպեսզի քննարկվի մեր գործունեության ոճը, որ ԵԽԽՎ ամբիոնից չլինեն մեր պատվիրակությունների առճակատումներ, չքննարկվեն թեմաներ, որոնք ԵԽԽՎ լուծման խնդիրները չեն, որ փոխադարձ մեղադրանքներ, որոնք կապ չունեն քննարկվող թեմայի հետ»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել