Image result for ապրիլյան պատերազմԿառավարությունն իր ծրագիրը դեռ չի ներկայացրել, սակայն միանգամից ասեմ, որ անկախ նրանից, թե ով կլինի կառավարության ղեկին կամ ինչ ծրագիր կներկայացնի, քաղաքացին պետք է համակարգային վերանայումներ տեսնի պաշտպանական բնագավառում:

Ապրիլյան պատերազմն առավել ընդգծեց այն խնդիրներն ու բացերը, որոնք անվտանգության ոլորտում սպառնալիքներ են ստեղծում, իսկ այս պարագայում պետք է կտրուկ վերանայումների գնալ այդ բնագավառում:

Ապրիլյան պատերազմից 4-5 ամիս հետո փոխվեցին պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ենթադրվում է, որ էական փոփոխություններ կլինեն նաև պաշտպանական կոնցեպցիայում: Եթե այս խնդիրները չկարգավորենք, մնացածն ինձ անկեղծ ասած հետաքրքիր չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել