Tert.am-ը գրում է.

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը, Tert.am-ի հետ զրույցում  խոսելով հուլիսին Սարի թաղում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների դատական քննության մասին, նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ դատական մարմինները ամիսներ շարունակ ձգձգում են լրագրողների բռնության դեպքերի քննությունը՝ առանց որևէ քննչական կամ դատական գործողություն կատարելու:

«Մի որոշ ժամանակ էլ կսպասենք, և եթե որևէ քննչական կամ դատական գործողություն չարվի՝ կոնկրետ լրագրողների գործով, կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան,- ասաց նա՝ ավելացնելով, որ դեռ վաղ է եզրակացնել՝ դատարանը բարեխղճորեն կգործի՞, թե ոչ․ դեռ մի քանի ամիս է անցել, եզրակացություններ անելու համար դեռ շատ վաղ է, իր ենթադրությունները հիմնված են տարիների փորձի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել