Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մենք աշխատում ենք միլի մեջլիսի ռեժիմով՝ թուրք-ադրբեջանական լոբբիի գերակայության պայմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով աշնանային նստաշրջանում բանավեճ ունեցավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ՝ իր խոսափողն անջատելու պատճառով ու անվանեց նրան ադրբեջանական լոբբիստ:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տեղի ունեցած միջադեպն աննախադեպ էր ԵԽԽՎ պատմության մեջ: «Ես զրուցել եմ ԵԽԽՎ հնաբնակների հետ, ծանոթացել եմ Վեհաժողովի կանոնակարգին ու կարող եմ ասել, որ Ագրամունտը կոպտագույն խախտում թույլ տվեց՝ անջատելով խոսափողը, թույլ չտալով իմ ելույթը ավարտել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ Պեդրո Ագրամունտը միջադեպից հետո հանդիպել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ ու նրա հետ զրույցում չի էլ պնդել, որ չի խախտել Վեհաժողովի կանոնակարգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել