Tert.am-ը գրում է.

«Հանուն օրենքի» հասարակական շարժումն այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի` ԵԽԽՎ) Երևանյան գրասենյակի առջև իրականացրեց բողոքի ակցիա, որն ուղղված է հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի կողմից հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ և անհարգալից վերաբերմունքին։ Ինչպես երիտասարդները ձևակերպեցին՝ վերաբերմունք, որը հանգեցրել էր հայկական պատվիրակության անդամների իրավունքների խախտմանը:

Երիտասարդները պահանջում էին նրա հրաժարականն ինչպես ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակին փոխանցված նամակով, այնպես էլ «Պե՛դրո, հեռացիր» վանկարկումներով ու պաստառներով: Իսկ մասնակիցներից ոմանց ձեռքին էին թղթե դոլարներ Ալիևի լուսանկարներով, որոնք ևս փոխանցեցին ԵԽԽՎ հայկական գրասենյակի ներկայացուցչին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել