Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց, թե ինչու են 24-ժամյա ռեժիմով օրակարգում ընդգրկել «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ:

«Հատկապես ՏԻՄ ընտրություններին լրջագույն խնդիրներ տեսանք, ինչո՞ւ ենք անում 24-ժամյա ռեժիմով, գոնե այս ռեժիմից հանեք»,-ասաց Բիշարյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե նման ռեժիմով քննարկումը որոշվել է հենց սկզբից, երբ օրինագիծը շրջանառության մեջ է դրված: «Դեռ հուշում էին, որ շուտափույթ պետք է  անել։ Փորձենք կառավարության հետ խոսել. սա մեր օրակարգը չէ, որ մենք ասենք»,-ասաց նա:

Վարման կարգով ձայն խնդրեց նաև ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով նշեց, որ իրենք խմբակցության նիստ են արել և կողմ արտահայտվել: «Հետո, ԸՕ-ին վերաբերող նախագիծը երկարատև քննարկումների ընթացքում է ծնվել, նաև դուք և Ձեր խմբակցությունը քննարկել և համաձայնել եք, հրատապ ռեժիմով որևէ նախագիծ չի քննարկվել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել