Tert.am-ը գրում է.
Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այսօր պատրաստվում է դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Փայլանն այս մասին հայտարարել է twitter-ի իր պաշտոնական էջում: 

Հայազգի պատգամավորին զայրացրել են Էրդողանի` տրապիզոնյան հանրահավաքիընթացքում արած մի շարք ռասիստական հայտարարությունները: 

Հիշեցնենք, որ Տրապիզոնում իր ելույթի ժամանակ Էրդողանը հեգնել էր կանանց:

«Հիշեք, թե ձեզ ինչ էի ասում: Մի օր չե՞նք մեռնելու: Բայց տղամարդու պես մեռնել կա, մեկ էլ մադամի պես մեռնել կա», - ասել էր Էրդողանը տրապիզոնցիներին:

Այստեղ Կարո Փայլանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Էրդողանն օգտագործում է հենց «մադամ» բառը, այսինքն՝ մատնանշում է ոչ թե մահմեդական, այլ հենց եվրոպացի կամ քրիստոնյա կանանց: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել