Յուրաքանչյուր տնտեսուհի գիտի, որ անկողնային սպիտակեղենը պետք է լվանալ մեկ-երկու շաբաթը մեկ անգամ:

Իսկ ի՞նչ կասես քո բարձի մասին:

Դժվար թե դու այն լվանաս կամ ուղարկես քիմմաքրման տարին երկու անգամ:

Բայց այն ևս մեծ ուշադրություն է պահանջում, չէ՞ որ դու քնում ես նրա վրա:

Ժամանակի ընթացքում բարձերի վրա քրտնարտադրության պատճառով առաջանում են դեղին լաքաներ, իսկ ներսում՝ փոշի և կեղտ:

Եվ գնել նոր բարձ, տարին մի քանի անգամ, ելք չէ: Որպեսզի վերադարձնել բարձերի ճերմակությունը, կիրառեք դրանց ճիշտ լվանալու հետևյալ տարբերակը:

Ի դեպ, այս եղանակով կարելի է լվանալ թե՛ բամբակյա, թե՛ բմբուլե և թե՛ սինթետիկ բարձերը:

1. Հանել բարձի երեսը. դրանք պետք է լվանալ առանձին: Եթե քո բարձն ունի հատուկ պահպանիչ ծածկ, դա նույնպես լվա առանձին:

2. Դնել բարձերը լվացքի մեքենայի մեջ: Ավելի լավ է լվանալ երկուսն իրար հետ, այսպես մեքենան կարող է պահպանել համաչափությունը, և բարձերը չեն դիպչի մեքենայի պատերին:

3. Ավելացնել լվացքի միջոց /հեղուկ/: Որպեսզի արդյունավետ ճերմակեցնել բարձերը և ազատվել դեղին գույնից, լցնել մեկ բաժակ լվացքի փոշի, մեկ բաժակ ճերմակեցնող հեղուկ և մեկ բաժակ բոր:

4. Լվանալ մաքսիմալ տաք ջրում: Անհրաժեշտ է նաև պարզաջրել երկու անգամ, որպեսզի քիմիան չմնա:

Ահա և վերջ: Դրանից հետո անհրաժեշտ է լավ չորացնել բարձերը:

Լվացքի ժամանակ կարելի է լվացքի մեքենայի մեջ գցել թենիսի գնդակներ բարձերի փափկությունը պահպանելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել