Image resultOperativ.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն մտածում են Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին՝ կապված Հալեպում իրավիճակի սրացման հետ: Այս մասին հայտնել են բրիտանական և ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Բորիս Ջոնսոնն ու Ջոն Քերրին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:

«Մենք չպետք է թուլացնենք Ասադի ռեժիմի, Ռուսաստանի և Իրանի վրա գործադրվող ճնշումը: Մենք պետք է ուժեղացնենք ճնշումը»,- հայտնել է Ջոնսոնը Լոնդոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Նա պարզաբանել է, որ հնարավոր պատժամիջոցները տնտեսական բնույթ կունենան:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ կասկածում է Ռուսաստանի և Ասադի ունակությունների վրա, որոնց շնորհիվ երկիրը կարող է «հաղթել Սիրիայի պատերազմը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել