Image result for տիգրան մեծՀայոց պատմության ընթացքում հայկական պետության ամենազորեղ ժամանակաշրջանը Տիգրան Բ-ի (Մեծ) կառավարման շրջանն էր: Հենց այդ շրջանում էր, որ հայկական տերությունը գոնե որոշակի ժամանակ ստիպված չէր մտածել անկախության պահպանման մասին, և նրա սահմանները նույնիսկ մի քանի անգամ ընդարձակվեցին: Այն ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով և Հյուսիսային Կովկասից, ներառելով ամբողջ Միջագետքը, մինչև Եգիպտական տերության սահմաններ: Տերության սահմանը մոտավորապես 1 միլիոն քկմ և ավել էր: Ցավոք, հենց այդ շրջանի Հայաստանի մասին կցկտուր տեղեկություններ են հայտնի: Մեզ հասած հիմնական աղբյուրները հռոմեական պատմիչների և Խորենացու աղբյուրներն են: Նույնիսկ այսօր պատմության թանգարանում Տիգրան Մեծի բաժնում ընդամենը իր պատկերով մետաղադրամներն են գերակշռում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել