Tert.am-գրում է.

Սիրիայի հարցով Լոզանում կայացած բանակցությունների բոլոր մասնակիցները հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի՝ որպես ամբողջական և աշխարհիկ պետության պահպանմանը, և Ռուսաստանը խորհրդակցությունների ընթացքում մատնացույց է արել ընդդիմադիրներին ահաբեկիչներից տարանջատելու աշխատանքի կատարման անհրաժեշտությունը։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Հոկտեմբերի 15-ին Լոզանում կայացել են Սիրիայի հարցով «նեղ ձևաչափով» բանակցությունները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ։  

«Հաստատվել է հանդիպման բոլոր մասնակիցների հավատարմությունը Սիրիայի՝ որպես ամբողջական, անկախ և աշխարհիկ պետության պահպանմանը, որտեղ իրենք երկրի ապագան կորոշեն իրենք՝ սիրիացիները՝ ներառական քաղաքական երկխոսության ընթացքում»,- ասվում ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել