Tert.am-ը գրում է.

Tert.am-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչ արդյունքներ են արձանագրվել ապրիլյան պատերազմից հետո միջազգային կազմակերպություններում խնդրի բարձրաձայնման հարցում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջերս նա՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ Արցախում նորից ուսումնասիրում էին ապրիլյան իրադարձություններում ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

«Ես ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Մարդու իրավունքների առաջին պաշտպանի հրավերով անմիջապես մեկնեցի Արցախ։ Նպատակը մեկն էր՝ փաստահավաքում իրականացնել քաղաքացիական հասարակության ոտնձգությունների հետ կապված և արեցինք,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ դրանից հետո համատեղ աշխատանքների արդյունքները օգտագործելով՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն իր վերլուծությունով միջանկյալ զեկույց հրապարակեց, որը «մինչ այս օրը համարվում է մինչ այս պահը եղած բոլոր փաստաթղթերից լավագույնը»:

«Ապրիլյան պատերազմի հետ կապված մեզ համար մեծագույն խնդիրներն ու մարտահրավերները Ադրբեջանի կողից թույլ տրված դաժանությունները արձանագրելն էր. խոշտանգման դեպքեր, մարդկանց վայրագությունները արձանագրվեցին»,- ընդգծեց նա:

Պաշտպանը նաև հիշեցրեց, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը մայիսին ևս մեկ զեկույց էր հրապարակել, որը վերաբերում էր «Սմերչ» զինատեսակի օգտագործմանը և նաև քաղաքացիական բնակավայրերի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական օբյեկտների տեղակայմանը:


«Այնտեղ նաև ներկայացվում էր ադրբեջանցիների ատելության տարածումը երկրի ներսում, ցույց էր տված, որ հենց այդ ատելությունն է, որ հանգեցնում է խոշտանգումների. պետական մակարդակով խրախուսվում է դաժանությունը: Սա որևէ միջազգային չափանիշի մեջ չի տեղավորվում և խիստ անթույլատրելի է»,- ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց, որ ապրիլյան դեպքերի հետ կապված զեկույցներն օգտագործվել են միջազգային կառույցներում աշխատանքային բոլոր հանդիպումներում:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել