Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Յոզղատի նահանգի Սարըքայա շրջանի գյուղերից մեկում գտնվող հայկական եկեղեցու մաքրությանը հետևում է տեղի թուրք հոգևորականներից մեկը` Մեթին Հալըջըն, գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը: 

Նշվում է,որ մինչև 1960-ական թթ.-ը Սարըքայա շրջանում դեռևս գոյատևել են մի շարք հայկական ընտանիքներ, որոնք հետագայում արտագաղթել են հիմնականում Արգենտինա, ԱՄՆ, Ստամբուլ և Թուրքիայի արևմուտքում գտնվող մի շարք քաղաքներ: Նրանց ժառանգները տարվա մեջ մի քանի անգամ այցելում են Սարըքայայում գտնվող պատմական հայկական եկեղեցին: 

Յոզղատի նահանգում և Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում մեծ տարածում ունի գանձագողների խնդիրը, որի հետևանքով տեղի բնակչության ձեռքերով ավերվում և ոչնչացվում են հայկական բազմաթիվ եկեղեցիներ ու գերեզմանատներ:

Մինչդեռ Սարըքայայի իմամ Մեթին Հալըջըն հակառակ այս ամենի որոշել է ոչ միայն չվնասել հայկական եկեղեցին, այլև լրջորեն զբաղվում է դրա պահպանությամբ` շարժելով տեղի բնակչության ու թուրքական ԶԼՄ-ների զարմանքը: 


Yozgatlı İmam 13 yıldır bunu yapıyor

Yozgatlı İmam 13 yıldır bunu yapıyor

Հալըջըն պարբերաբար գալիս և հետևում է եկեղեցու մաքրությանը, իր իսկ խոսքով` նրա կինն ու երեխաները նույնպես սկզբում շատ են զարմացել, սակայն ժամանակի հետ իրենք էլ սովորել են նույն կերպ վարվել:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել