seismograf-1437810414Սույն թվականի հոկտեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 11.52-ին (Գրինվիչի ժամանակով` 07.52) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.65 աստիճան և արևելյան երկայնության 47.93 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Ադրբեջան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ ք. Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել