Картинки по запросу նազարբաևՆազարբաևն արդեն առողջացե՞լ է

Հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին միակ երկիրը, որը ներկայացված էր վարչապետի մակարդակով, Ղազախստանն էր: Հայաստան ժամանելուց երեք օր առաջ Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրեց, որ Նուրսուլթան Նազարբաևը չեղյալ է հայտարարել իր այցը Ադրբեջան վատառողջ լինելու պատճառով: Երևան ժամանելուց մեկ օր առաջ էլ չեղարկվեց նաև հայաստանյան այցը: Պարզվեց՝ Նազարբաևը տառապում է հարբուխից...
Ի սկզբանե ես կասկածել եմ, որ Ադրբեջանի միջինասիական գործընկեր Նազարբաևը հիվանդ է եղել: Ավելի շատ նա տառապում է "ՀԱՅԲՈՒԽՈՎ", քան հարբուխով: Կարևորը նրա համար Երևանում չհայտնվելն էր: Շատերը հույս ունեին, որ մեր ՀԱՊԿ "դաշնակից" Նազարբաևն իրոք հիվանդ է և դրա պատճառով է բացակայում գագաթնաժողովից: Նույնիսկ ՀՀ նախագահը ՀԱՊԿ երկրների նախագահների հանդիպման ժամանակ առողջություն ցանկացավ Լևոն Միրզոյանի կողմից "ստեղծված" Ղազախստանի Հանրապետության նախագահին: Սակայն շատ շուտով Նազարբաևի ՍՈՒՏ հիվանդությունը բացահայտվեց...
Հոկտեմբերի 15-ին, այսինքն՝ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովից մի քանի ժամ անց, Ղազախստանի նախագահին բավական կայտառ տեսքով ֆիքսել են տեղի ԶԼՄ-ները: "Фергана.ру" կայքը տեղեկացնում է, որ այդ օրը "հիվանդ" Նազարբաևը հանդիպել է Աստանայի քաղաքապետ Ասեթ Իսեքեշիևի և երկրի գլխավոր դատախազ Ժաքիպ Ասանովի հետ: Այսինքն՝ Նազարբաևն ի վիճակի է հանդիպել իր ենթակաների հետ, սակայն չէր կարող հանդիպել Սարգսյանի, Պուտինի և ՀԱՊԿ պետությունների այլ նախագահների հետ...
Իմ կողմից կցանկանամ, որ Ղազախստանի առաջնորդը, որը համատեղությամբ Ադրբեջանի նախագահի մամլո խոսնակն է, երբևէ Հայաստան չժամանի և Երևան այցելելուց առաջ միշտ վարակվի ՀԱՅախտով, ՀԱՅբուխով և այլ հայածին հիվանդություններով...
Հ.Գ.Ղազախստանի բռնապետին մեր իշխանությունները պետք է պատասխանեն համարժեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել