Tert.am-ը գրում է

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը միջինասիական քաղաքականությունը վերլուծելով՝ շատ հետաքրքիր պատկեր է նկատել: Ըստ նրա՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բազմավեկտոր քաղաքական խաղ է տանում, և այդ հարցում ՌԴ-ն նրան օգնում է, քանի որ ՌԴ-ի համար ավելի ձեռնտու է, որպեսզի Նազարբաևը հանդես գա միջինասիական պետությունների մուսուլմանների առաջնորդ և հայր, քան Էրդողանը:

Tert.am-ի հետ զրույցում Նավասարդյանը նշեց, թե իհարկե նաև Երևանում հայտարարություններ եղան, որ պետք է ուժեղացնել ՀԱՊԿ-ը, սակայն դա չի նշանակում, որ Նազարբաևի չմասնակցելով ուժեղ ՀԱՊԿ լինել չի կարող:

«Իհարկե ՌԴ-ին ձեռնտու է ուժեղ ՀԱՊԿ ունենալ, բայց ուզում եմ ասել, որ կարող է միլիոնավոր մուսուլմանական աշխարհում Նազարբաևի դերակատարությունն ավելի ձեռնտու լինի ոչ միայն ՌԴ-ի համար, այլ նույն ՀԱՊԿ-ի, քան ներդրված ինչ-որ գործիչ»,-ասաց նա:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել