%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շաբաթ օրը ժամանել է Հաիթի, որպեսզի անձամբ տեսնի «Մեթյու» փոթորկի պատճառած ավերածությունները՝ տեղեկացնում է BBC-ն:

Պան Գի Մունը կլինի Լե Քայե քաղաքում՝ աղետի հետևանքներից առավել տուժած վայրերից մեկում:

Վերջին տվյալներով՝ Հաիթիում փոթորկի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 540-ը, ավերածությունների հետևանքով տուժած մոտ 1,4 մլն մարդ շտապօգնության կարիք ունի՝ կապված ենթակառուցվածքների և բնակատեղիների փլուզման հետ:

Միջազգային առողջապահական կազմակերպությունների անհանգստության գլխավոր առիթներից մեկը Հաիթիում խոլերայի նոր բռնկման հնարավորությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել