168.am-ը գրում է.

Շվեդիայի ակադեմիան դեռեւս չի կարողացել կապվել իր կողմից հոկտեմբերի 13-ին գրականության 2016 թվականի Նոբելյան դափնեկիր հայտարարված ամերիկացի հեղինակ-կատարող, նկարիչ, գրող եւ կինոդերասան Բոբ Դիլանի հետ, որպեսզի անձամբ հայտնի բարձր պարգեւի մասին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է մամուլի հետ կապերի պատասխանատու Ուլրիկա Չելինը:

Չելինի խոսքով՝ Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսն ապարդյուն փորձում էր արտիստին զանգահարել ողջ երեկոյի ընթացքում:

«Դե, մեզ միշտ չէ, որ հաջողվում է հեռախոսով կապվել, բայց եւ այնպես անհրաժեշտ է, որ Դիլանի հետ կապվենք: Գլխավորն այն է, որ իմանանք՝ ժամանելու է նա արդյոք դեկտեմբերի 10-ին մրցանակի հանձնման արարողությանը»,- պարզաբանել է Չելին:

Դիլանը դեռեւս չի մեկնաբանել իրեն Գրականության Նոբելյան մրցանակ շնորհելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել