Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով կառավարությունում վերջին շրջանում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, ասում է, որ այդ գործընթացին գնահատական տալը դեռ շատ վաղ է։ Անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության մասին մամուլի հրապարակումներին, Հովիկ Աբովյանն ասում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքն է որոշում, թե ով պիտի աշխատի իր թիմում։ Տավուշի մարզպետը նաև հերքում է տեղեկությունները, թե ինքը բիզնես ունի։ Ներկայացնում ենք Tert.am-ի զրույցը Տավուշի մարզպետի հետ:

- Պարո՛ն Աբովյան, Ձեր գործունեությունն ինչպե՞ս է ընթանում մարզում, հատկապես որ վերջերս մամուլում քննարկվում է Ձեր հնարավոր պաշտոնանկության հարցը, և որ Դուք ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ի համար մասամբ ձախողել եք:

- Ես չեմ լսել նման բան: Ձախողում ասելով ի՞նչ նկատի ունեք: Մեր մարզում 19 համայնքներ խոշորացել են դարձել են 3 համայնք ու բացի Իջևանի ու Բերդի տարածքներից, մնացած բոլոր տարածքներում ունեցել ենք ընտրություններ: Բոլոր տեղերում ընտրություններն անցել են նորմալ, որևէ բողոք, արտառոց դեպքեր չեն եղել: Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը:

- Նաև մամուլում տեսակետ կա, որ Ձեր մարզպետության ժամանակ ավելի շատ Ձեր բիզնեսն եք զարգացել, քան մարզը:

- Տեղյակ չեմ: Չե՞ք ասի՝ որ բիզնեսների մասին է խոսքը:

- Մամուլում ներկայացվել են տարբեր բիզնեսներ՝ սկսած Իտալիայում շինարարական գործունեությունից, Այրումի ՀԷԿ, մաքսատան տերմինալներ, հյուրանոց Բագրատաշեն անցակետում, հյուրանոց Սոչիում և այլն:

- Ուրախ կլինեի, բայց նման բաներ չկան:

- Լավ, իսկ ի՞նչ բիզնես ունեք Դուք:

- Հենց ունենամ, կասեմ:

- Ասվում է, որ Դուք նաև սիրում եք արջ պահել ու որս կատարել:  

- Ես արջ եմ պահում, բայց որսով չեմ զբաղվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել