Ներկայացնենք 20-րդ դարասկզբի այս ուշագրավ լուսանկարը Ceramopolis.com կայքից, որտեղ պատկերված են հախճապակուց պատրաստված կենցաղային սպասքը նկարազարդող Քյոթահիայի հայ աղջիկները:

Փոքր Ասիայում (Արևմտյան Թուրքիա) գտնվող Կոմիտասի ծննդավայր Քյոթահիա (հայկական անվանումը` Կուտինա) հայաշատ քաղաքը մինչև 1915 թվականը հայկական հախճապակու արտադրության կենտրոնն էր համարվում: Քյոթահիան դեռևս 16-րդ դարից հայտնի էր իր հախճապակյա սալիկների և կենցաղային սպասքի բարձրակարգ արհեստով: Քյոթահիայի հայ վարպետների պատրաստված բազմաթիվ նմուշներ ներկայումս պահպանվում են համաշխարհային արվեստի ամենատարբեր թանգարաններում, իսկ ահա հախճապակյա սալիկներների 18-րդ դարի սկզբի ամենագեղեցիկ հավաքածուն գտնվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքում, որտեղ հայերեն արձանագրություններով բազմագույն սալիկներն օգտագործվել են վանքի ներքին հարդարման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել