Tert.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների միջև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցի շուրջ անհամաձայնություն կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետաձգմանը:

Հարցին, թե ինչը կարող էր պատճառ լինել, որ արդեն երկրորդ անգամ հետաձգվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, Սերգեյ Մինասյանն ասաց.«Այս հարցի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների միջև անհամաձայնություն կա: Տեսակետների առումով, քանի որ նման քննարկումներն ընթանում են փակ ֆորմատով, ապա երկրների տեսակետներին ծանոթ են մասնակից ներկայացուցիչները, սակայն, ակնհայտ է, որ կողմերն ունեն իրենց մոտեցումները: Միգուցե Ղազախստանի կամ մեկ այլ երկրի մոտեցումներն այլ են, Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումները՝ այլ»:

Հարցին, թե ՀԱՊԿ-ի նիստի ընթացքում հայտարարվել է, որ ՀԱՊԿ քարտուղարի նշանակման վերաբերյալ հարցը կքննարկվի տարեվերջին Ռուսաստանում, ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում, Սերգեյ Մինասյանն ասաց.«Յուրաքանչյուր տարվա ավարտին ավանդաբար Ռուսաստանում տեղի է ունենում ՀԱՊԿ-ի նիստը, և, հետևաբար, հարցը հետաձգվել է մինչև այս տարվա դեկտեմբեր: Կլուծվի՞, թե՞ ոչ այդ հարցը, դժվար է ասել, որովհետև շահերի բախում կա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել