Картинки по запросу глеб павловскийԵրեկ բավականին ուշագրավ հարցազրույց է տվել ռուս հայտնի քաղաքագետ, պաշտոնական Կրեմլի նախկին քաղտեխնոլոգ Գլեբ Պավլովսկին։ Հիշեցման կարգով նշենք, որ Պավլովսկին մինչ 2012 թվականը հանդիսանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենավստահելի մարդկանցից մեկը,ում կարծիքը մշատապես հաշվի էր առնում Վլադիմիր Պուտինը ։ Նրանց միջև տարաձայնությունները սկսվեցին յան ժամանակ,երբ Պուտինը երրորդ անգամ առաջադրվեց ՌԴ նախագահի պաշտոնում։ Պավլովսկին մեկ անգամ չէ,որ հրապարակավ հայտարարել է,որ դեմ էր դրան՝ պատճառաբանելով,որ դա Ռուսաստանի քաղաքական համակարգի արդյունավետության տեսանկյունից հետքայլ է։ Պավլովսկուն սկսեցին շատ ու շատ անգամ տեսնել նաև Ռուսաստնաի ըննդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքներում՝մասնավորապես Բալոտնիում տեղի ունեցած ցույցերի ժամանակ։ Եվ ահա թե ինչ է ասում Պավլովսկին։ Լրագրողի հարցին թե ինչպես է նա մեկնաբնում այն լուրը,որ իշխող Եդինայա Ռոսսիայ կուսակցությունը ընտրություններում ստացե էր ձայների ճնշող մեծամասնությունը Պավլովսկին պատասխանե է,որ իրականում այդ ձայները հաղթել են Ռուսաստանի ակզմի մեջ մտնող պետությունները՝ Թաթարստան,Չեչնիա,Կաբարդին- Բալկաններ և այլն։ Այսինքն,դրանք միավորումներն են,որոնց քաղաքական ու տնտեսական համակարգը պրոյեկտված է Ռուսաստանի համակարգի եհտ և բնականաբար նրանք օդ ու ջրի պես կախված են դրանից։ Որպես սրան հակափաստակ Պավլովսկին նշում է,որ ճիշտ է Պուտինի և իշխող կուսակցության վարկանիշը առաջվա պես բարձր է երկրում,սակայն եթե քաղաքացիներին հարց տրվի՝թե արդյոք նրանք իրենց մասնակից են համարում երկրի կառավարմանը,ապա քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան կտա։ Սա նշանակում է,որ գործադիր իշխանությունը չի արտացոլում երկրի իրական պատկերը։
 
Պավլովսկին իհարկե հրաժարվեց թե հետագայում ինչ կլինի Ռուսաստանի հետ,սակայն պարզից էլ պարզ է,որ գոնե նրա համար ակնհայտ է,որ այդ երկրի կառավարման ներկա մեթոդը այլևս սպառել է իրեն։ Ռուսաստանին պետք են փոփոխություններ և այդ փոփոխությունները նախևառաջ պետք է տեղի ունենա մարդկանց ուղեղում և իհարկե պետք է փոխվեն դերակատարները։ Սա լրջագույն խնդիր է Ռուսաստանի համար,որը այս պահին իհարկե պետք է նախ պայքարի համակողմանի սանկցիաների դեմև իհարկե զարկ տա կառավարման մեջ փոփոխությունների։ Հակառակ պարագայում խնդիրներ կարող են ծագել նաև երկրի ներսում,որովհետը բնության օրենք է՝ յուրաքանչյուր անհատ կամ համակարգ,ի ի վերջո սպառում է իրեն և այսպես թե այնպես պետք է հեռանա,լինի դա ուժով թե սեփական գիտակցությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել